Երևանում տեսախցիկներն արձանագրել են մայիսի 17-ին «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը, երբ BMW-ն բախվում է ցուցանակին, ապա՝ ծառին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մայիսի 17-ին, ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել ԱԻՆ փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել էր։











