Թուրքիան ռեալ գին կպահանջի այն ժամանակ, երբ վերջնական որոշում ընդունվի սահմանը բացելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Ներկա փուլում, ես կարծում եմ, Հայաստանի համար սխալ կլիներ չմտնել բանակցային գործընթացի մեջ, որովհետեւ մենք տեսանք, որ աշխարհի հզոր տերությունները եւ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, որոնք նաեւ Մինսկի խմբի համանախագահներ են, ողջունեցին բանակցային գործընթաց սկիզբը: Եթե Հայաստանը հրաժարվեր բանակցային գործընթացից, դա կօգտագործվեր թուրքական դիավանագիտության կողմից եւ հայստանը աշխարհին կներկայացվեր որպես մի պետություն, որը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության դարաշրջանի սկզբին, եւ դա մեզ համար ավելի վատ կլիներ: Դրա համար ես կարծում եմ` ճիշտ է մտնել բանակցային գործընթացի մեջ, սակայն պետք է ունենալ շատ հստակպատկերացումներ, թե ինչ է ուզում Թուրքիան, որն է նրանց մարտավարությունը եւ պետք է ունենան կարմիր գծեր, որոնք բացառվում է, որ անցնեն»,-ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյան- Էրդողան հեռախոսազրույցին, թուրքաետը ասաց, որ իրականում բովանդակային խնդիրներ չեն քննարկվել եւ կարեւոր է եղել ցույց տալ, որ կա դինամիկա:
«Ես մեծ նշանակություն չեմ տալիս, դրան կարող են հետեւել այլգործընթացներ, կարող է տեղի ունենալ հանդիպում, այնպես որ գործընթացը շարունակվում է»,-ասաց թուրքագետը` հավելելով, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ համընթաց ճնշում գործադրել Հայաստանի վրա:











