Մենք որոշումները կայացնում ենք մարդկանց համար եւ երբ այդ որոշումները կարդում ենք, դրանք շատ լավ հնչում են, բայց շատ կարեւոր է հետո գնալ տեսնել՝ այդ լավ տեքստը շահառուի կյանքում մի բան փոխե՞ց դեպի լավը, թե՞ մենք ընդամենը լավ տեքստ ասեցինք, հետո գնացինք մի ուրիշ լավ տեքստ գրելու, իսկ մարդու վիճակը մնաց նույնը: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, կառվարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,  որ ամենք այլափոխի դա կա:

«Նույնիսկ լինում են դեպքեր, երբ որոշումն ընդունում ենք, հետո պատահաբար տեսնում ենք, որ մենք այդտեղ մի կարգավորում ենք արել, որ մարդը դրանից չի կարողանում օգտվել: Ենթադրենք, ավտոբուսը Ա կետից շարժվում է Բ կետը, բայց դռներ չունի եւ կանգառներում էլ չի կանգնում, որ մարդիկ նստեն: Բայց երբ գալիս է հաշվետվության ժամանակը, նշվում է՝ մեծարգո պարոն վարչապետ, զեկուցում ենք, որ համձայն էսինչ որոշման, Էրեբունի վարչական շրջանից մինչեւ ասենք, Նոր Նորքի վարչական շրջան ավտոբուսը երթեւեկում է, օրական կատարում է 30 երթ: Հետո հարցնում ես՝ քանի՞ ուղեւոր է տեղափոխել, ասում են՝ ոնց որ 2: Սա ֆենոմեն է եւ ամեն ամիս այսպիսի մի խնդրի բախվում ենք»,-ասաց նա:

Նա անդրադարձավ այսօր կայացված որոշումներից մեկին, որով պետությունը փոխհատուցում է 2016 եւ 2020 թվականների արցախյան պատերազմներին մասնակցած եւ գործազուրկ քաղաքացիների ուսման վարձը: Որոշման մեջ նշվում է, որ քաղաքացին վճարում է այդ գումարը, հետո պետությունը ամսական 50 հազար դրամ փոխհատուցում է:

«Իսկ եթե ինքը փող չունի, որտեղի՞ց է վճարելու: Ավելի լավ է, որ մենք ուսումնական հաստատությանն ասենք՝ ինքը մեր շահռուն է, պետության ուսման վարձը վճարելու է: Ոնց որ էլի նույն ավտոբուսին ենք գործարկում: Մենք մարդուն ասում ենք՝ դու գնա վարձը վճարի, հետո մենք քեզ կտանք: Բայց մարդը կարող է այդ գումարը չունի: Ավելի լավ է մենք ուսումնական հաստատությանն ասենք՝ ինքը մեր շահռուն է, դու իրենից վարձը մի ուզի, մենք կփոխհատուցենք»,-ասաց Փաշինյանը: