Որոշակի ժամանակ Մասիսի քաղաքապետարանում ոստիկանության կողմից իրականացվել են հատուկ գործողություններ՝ փորձելով բանակցությունների միջոցով հասնել նրան, որ անձը կամավոր դուրս գա եւ ներկայանա ոստիկաններին. Ինչո՞ւ միանգամից հայտարարեցինք, որ ինքնասպանություն է, որովհետեւ այդ ընթացքում ոստիկանությունը որեւէ գործողություն, որն ուղղված կլինի շենքի վրա հարձակմանը, չի իրականացրել, իսկ շենքում այլ անձ այդ պահին չի եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիտից հետո ճեխպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 15-ին, Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին:
«Բնականաբար, այդ դեպքով եւս կա հարուցված քրեական վրույթ: Թե ձգաբանական, թե այլ փորձաքննությունների արդյունքները առավել մանրամասն կներկայացվեն:
Չի բացառվում, որ եղած լինի երկու կրակոց՝ մեկը նախքան ինքնասպանություն գործելը, մյուսն արդեն ինքնասպանության ժամանակ»,-ասաց նա:
Հարցին, թե դեպքից հետո Մասիսի քաղաքապետը հրավիրվե՞լ է որեւէ քննչական գործողության մասնակցելու, նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել վարույթն իրականացնող մարմնին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՔԿ հաղորդագրության, այս տարվա օգոստոսի 15-ին՝ ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացվել, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում նույն տղամարդը գնացել է Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել:
Տղամարդուն վնասազերծելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում 2022 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Մասիսի համայնքապետարանի 4-րդ հարկում տեղակայված՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային մուտքային և ելքային վնասվածքով:
Կատարված դեպքի վայրի զննությամբ համայնքապետարանի վարչական շենքի առջև գտնվող տարածքում հայտնաբերվել է պայթյունի օջախ և բեկորային վնասվածքներով «Մազդա » և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:











