Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անլուրջ է համարում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Ազգային ժողովի նիստը բոյկոտելը և Ազգային ժողովից դուրս քննարկումներ անցկացնելը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմության այդ քայլը չի վնասի Ազգային ժողովի աշխատանքներին, որովհետև ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը։
«Իսկ ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ։ Մի հատ էլ թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- հավելեց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքական ընդդիմությանը պետք է զբաղված լիննի իր քաղաքական օրակարգը ԱԺ դահլիճ բերելով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովի նիստին չեն ներկայացել՝ փոխարենը «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկում են կազմակերպել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում:











