Էջմիածնի հիմնադրման 2711-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ է շնորհել Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին։
Այնուհետև հնչել է Սիոն արքեպիսկոպոսի շնորհավորական ուղերձը, որից հետո տրվել է տոնական գալա համերգի պաշտոնական մեկնարկը։
Նշենք, որ Սիոն Սրբազանն այն հոգևորականներից է, որոնք եկեղեցու դեմ արշավում միացել են Նիկոլ Փաշինյանին։





























