Հնդկաստանում հարբած տղամարդը պիթոնին փաթաթել է վզին ու հազիվ ողջ մնացել, երբ օձը սկսել է խեղդել նրան։ Այս մասին տեսանյութը հրապարակել է India Today պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Ջարկհանդի նահանգի Կիտասոտի Կհերդ գյուղում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը կանգնած՝ հսկա սողունը վզին փաթաթած։ Հետո նա սկսել է բղավել եւ փորձել ազատվել օձից. պիթոնն սկսել էր խեղդել հնդիկին։
Տղամարդու ընկերներն ու որդին փորձել են օգնել նրան։ Նրանք սկսել են քանդել օձի կծիկը նրա պարանոցից։ Այդ պահին տղամարդը չորեքթաթ ընկել է ջուրը։ Տուժածի ընկերոջը հաջողվել է նրա պարանոցն ազատել օձից։
Տեղում հնդիկին բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացման կարիք չի եղել։











