Դեկտեմբերի 11-ին, ժամը 06.15-ին, ոստիկանություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի  Տիչինայի փողոցի բանկոմատից գողություն են անում։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, նաև՝ պարեկային ծառայություն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն արագ նշված վայր հասան։ Նրանք  հետապնդեցին  և Ռոմանոս Մելիքյանի փողոցում  ձերբակալեցին  փախուստի դիմած տղամարդուն։ 35-ամյա երևանցին ներկայացվել է տարածքային քննչական բաժին։  Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։