Այսօր վաղ առավոտյան իրվապահները սովորության համաձայն հերթական քաղաքական հետապնդման շրջնակներում Արարատի մարզի բազմաթիվ դաշնակցականների, Դիմադրության շարժման անդամների տներ ն մտել խուզարկության: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ոստիկանները հատուկ նշանակության ջոկատներով, կարծես հերթական դիվերսանտներին էին հայտնաբերում, վաղ առավոտյան, ժամը 7-ին մտել են նաեւ մեր Արարատի մարզի կառույցի ղեկավար, ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանենց տուն, հակառակ, որ մանկահասակ երեխաներ են եղել, խուզարկություն են իրականացրել: Բազմաթիվ մեր ընկերներ բերման են ենթարկված ոստիկանական բաժանմունքներ: Թեեւ մեր օրկարգում դրված է կարեւոր հարց, մեր գործընկեր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությունն է, բայց խնդրելու եմ մեր գործընկերներին մասնակցել, նիստին ներկայացնել կարեւոր սոցիալական բնույթ կրող այս օրենսդրական նախաձեռնությունը, իսկ ես ստիպված եմ լինելու մեկնել Արարատի մարզ, ինչպես մեր պատգամավոր գործընկերներ, բերման ենթարկված մեր ընկերներին տեսակցելու եւ փորձելու ինչ-որ ձեւ խոչընդոտել իշխանությունների քաղաքական, ուղղակի խայտառակ հետապնդումների այս հարցերը:

Այս երկրում կարմիր բերետավորները հարյուրավոր ոստիկաններ հավաքում են կառավարության շենքի դիմաց, որ Նիկոլ Փաշինյանը մի մասնաշենքից գնա մյուս մասնաշենք: Ամբողջ այդ տարածքից մեքենաներն ազատում են փոխանակ զբաղվելու Լաչինի միջանցքն ազատելով»,-հայտարարեց նա:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ճանապարհը սառած է, դանդաղ քշեք մեքենան»: Գեղամ Մանուկյանն էլ պատասխանեց. «Մի անհանգստացեք ինձ համար, անհանգստացեք Լաչինի միջանցքի համար, որ այս հանձնաժողովում կատակներ չանեք դրա մասին»:

Գերասիմ Վարդանյանը եւ ՀՅԴ մի քանի այլ անդամներ բերման են ենթարկվել