Բանակում սկսել են հագնել  համազգեստ ով ինչ ուզում է. նույն Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել կամ կառավարության ղեկավարը, ինքը երբեւիցե մեր զինվորի դաշտային համազգեստը հագե՞լ է. ով ինչ ուզում, հագնում է, անուններն էլ կրծքներին գրած, որ հանկարծ իրենք իրենց անունները չմոռանան: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Նրանք բանակի քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի՝ կլուբնիկի, տռուսիկ-մայկայի, եւ այդ ուղղությամբ 3 անգամ ավելի շատ գումար են օգտագործել, որը կարելի էր օգտագործել ռազմական տեխնիկայի ու սպառազինության վրա: Զինծառայողներին թույլ են տվել կրել բջջային հեռախոսներ:

Այս ամենը մի կողմ դնենք, որտե՞ղ է ղեկավարության դերը բանակին թիկունք կանգնելու, պատերազմի  ժամանակ բանակը համալրելու, տեղափոխելու  ռազմական ռելսերի վրա, ճիշտ գնահատականներ տալու եւ կարգուկանոն  հաստատելու մարտադաշտում»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, 44-օրյա պատերազմում թշնմու կողմից մխրճումը եղել է այն հատվածում, որտեղ պետք է լիներ համագործակցություն Արցախի ՊԲ-ի եւ Հայաստանի ԶՈՒ զորամիավորումների միջեւ. «ՊԲ-ն 283 կմ պաշտպնության հատված է ունեցել եւ դրա մեծ մասը պահել է: Եթե ՊԲ-ն որոշում է ընդունում եւ դա հաստատում է գլխավոր շտաբը եւ Արցախի նախագահը, իսկ ՊԲ-ի  աջ հատվածի համար պատասխանատուն ՀՀ ղեկավարությունն է: Թող ձենները կտրեն եւ այլեւս չասեն, որ բանակն իրենք են ոտնահարել»,-ընդգծեց պատգամավորը:

«Այսօր հանրահավաքների ժամանակ, ՏԻՄ ընտրություններում ամբողջ ոստիկանական համակարգը, դատական համակարգը միանգամից ուղղում են այն խնդիրներին, որ իրենց իշխանությունն ամրապնդված լինի: Հիմա հարց եմ տալիս՝ ինչու պատերազմի ժամանակ անօրինականությունները, խուճապը, փախուստը կանգնեցնելու համար բոլորին ճակատով չշարեցին եւ չգնացին կարգուկանոն հաստատելու ուղղությամբ:

Այն կառույցները, որոնք այսօր խաղաղ պայմաններում կատարում են այսօրվա իշխանության հրահանգները, պաշտպանում են նրանց աթոռները, հետապնդումներ են իրականացնում ընդդիմադիրների դեմ, պատերազմի ժամանակը մատը մատին չեն խփել կարգուկանոն հաստատելու համար»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ հայտարարություն եղավ, որ սեպտեմբերի 13-14-ի մարտռական գործողություններից հետո 7 տսնյակից ավելի սպաներ են քրեական գործերով անցնում. «Դրա փոխարեն կարելի էր մեկ տասնյակ իշխանավարոների քրեական հետապնդման ենթարկել, որովհետեւ համոզված եմ, որ այդ 7 տասնյակի զգալի մասին հենց այնպես բարձրացրել են այդ դիրքեր, սարերի գլուխ, թողել անապահով վիճակում եւ ասել՝ միայնակ այդ բարձունքներում կռիվ արեք: Դա անընդունելի է»: