Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորտնին, համաձայնել է, որ փոքրիկ որդուն՝ Մեյսոն Դեշ Դիսիկին վիրահատեն պլաստիկ վիրաբույժները։

Նշենք, որ 21-ամսյա Մեյսոնը մեքենայից վայր էր ընկել ծնողների անփութության պատճառով։ Քարդաշյան քույրերը երեխայի հետ մեքենայում սպասելիս են եղել Մեյսոնի հորը՝ Սքոթ Դիսիկին։ Վերջինս մեքենային է մոտեցել, եւ չնկատելով դռանը հենված երեխային բացել է, ինչի արդյունքով Մեյսոնը դեմքով վայր է ընկել ասֆալտին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի առաջին օրերին։ Daily Mail-ը նշում է, որ բժշկի այցելության ժամանակ փոքրիկի քիթը վիրակապված է եղել։