Երեւանի ավագանին այսօր՝ փետրվարի 14-ին, գումարել է իր 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
Նիստի օրակարգում ներառված է 24 հարց: Դրանց թվում են նաեւ Երեւանի երեք փողոցներ անվանակոչելու հարցերը:
Մասնավորապես, նախատեսվում է Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցը անվանակոչել հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ՝ «Սվետլանա Գրիգորյան փողոց»։
Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցն անվանակոչել հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ՝ «Լուսինե Զաքարյան փողոց»։
Երևան քաղաքի Արաբկիրի 33-րդ փողոցն անվանակոչել հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անվամբ` «Ժիրայր Անանյան փողոց»:











