Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քվեարկել եւ օրակարգի 2-12 եւ 17-20 հարցերը համարել չզեկուցվող:

Նախքան քվեարկությունը «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց 8-րդ հարցը չհամարել չզեկուցվող. «Որովհետեւ մի տեսակ, էն ինչը ձեռք է տալիս, սկսեցինք ճխտել չզեկուցվողների տակ, երեւի վախեր ունենք այս չզեկուցվողների մասին խոսելուց»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Գալջյանը հետաքրքրվեց, թե ինչու 8-րդ հարցը չլինի չզեկուցվող, ինչին Անի Խաչատրյանն արձգանքեց. «Ես ելույթ կունենամ, կհասկանաք՝ ինչու չլինի չզեկուցվող: Որովհետեւ հողի նշանակության մասին հարցերը գալիս են զեկուցվող, իսկ սա չզեկուցվող»: Նա նաեւ նկատեց, որ համնման հարցեր կան, որ զեկուցվող են:

Նշենք, որ օրակարգի 8-րդ հարցը վերաբերում է նախկինում կայացված որոշումներից մեկն անվավեր ճանաչելուն: Խոսքը Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը. Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 10 որոշման մասին է: