Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզներն ուժեղացված ծառայության ընթացքում Վանանդ գյուղի տարածքում հայտնաբերել, ապօրինի որս կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Լենուղի գյուղի 36-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ եղել են որսորդական հրացան և ապռնակ տեսակի թռչուններ, որոնց որսն արգելված է: Պարզվել է, որ տղամարդը որսորդմիության անդամ չէ, հրացանի համար էլ փաստաթղթեր չունի:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:











