Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ փետրվարի 14-ին, Երեւանի ավագանու նիստում արձագանքել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը մասնագիտությամբ ազգագրագետ է:

Ավինյանը խնդրեց մարդկանց աշխատանքը չգնահատել ըստ իրենց դիպլոմի, այլ ըստ իրենց փաստացի աշխատանքի. «Օքսվորդի, Հարվարդի և Քեմբրիջի դիպլոմը չէ, որ որոշում է՝ մարդն ունա՞կ է անելու գործը, թե՞ ունակ չէ։ Հարցեր բարձրաձայնվեցին, որ վերաբերում էին ստանդարտների բացակայությանը նույն շինբարեկարգման ոլորտում։ Դրանք միշտ եղել են, նոր չեն, բայց այդ խնդիրները մենք սկսել ենք լուծել ազգագրագետ, պատմաբան պարոն Գրիգորյանի հետ, ով իր գործի գիտակն է։ 

Եկեք նայեք 2022թ. իրականացված աշխատանքների ծավալն ու որակը շինբարեկարգման ոլորտում, նոր անդրադառնանք՝ պատմաբան է, թե պատմաբան չի»- ասաց Ավինյանը։