Հայաստանն ավելացրել է մսի ներկրումը արտերկրից։ Այս մասին են վկայում վիճակագրական կոմիտեի տվյալները։

Այսպես, թարմ տավարի մսի ներմուծումը 2022 թվականին կազմել է ավելի քան 29 տոննա, ինչը գրեթե 17 անգամ ավելի է 2021 թվականի ցուցանիշից (1,65 տոննա)։

Ավելացել են նաեւ սառեցված տավարի մսի ներմուծման ծավալները. եթե 2021 թվականին ցուցանիշը կազմել է ավելի քան 4582 տոննա, ապա անցյալ տարի այն աճել է 7 տոկոսով (ընդամենը 4936 տոննա)։

2022 թվականին էլ ավելի են աճել խոզի մսի ներմուծման ծավալները՝ ավելի քան 11380 տոննա՝ 2021 թվականի 9807 տոննայի դիմաց։ Աճը կազմել է 16 տոկոս։

Իսկ ահա թռչնամսի եւ մսամթերքի ներմուծումը փոքր-ինչ կրճատվել է՝ 2022 թվականին կազմելով 38340 տոննա՝ 2021 թվականի 38454 տոննայի դիմաց։

Ինչ վերաբերում է գառան մսին, ապա ներմուծումը շատ աննշան է, բայց արտահանումը փոքր-ինչ աճել է՝ 2021 թվականին 40 տոննայից մինչեւ 46 տոննա 2022 թվականին։ 

Արամ Դանիելյան