Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 31-ին, հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման եւ չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության եւ կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը եւ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը։
Նախագահ Հարությունյանը կարեւորել է ուժային եւ քաղաքացիական կառույցների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների սերտ եւ համակարգված համագործակցությունը հրատապ եւ երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։
Քննարկված հարցերի համատեքստում Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:











