Նիկոլ Փաշինյանը փորձում է հերոսածին մայրերին եւ հերոս տղաներին խայտառակել: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը:

« Ինքը ի՞նչ հերոս տղամարդ է, որ նստել է տանը, կինն է ավտոմատ վերցրել: Դու ի՞նչ տղամարդ ես, որ քո Աննան գնացել է առաջնագիծ, դու՝ ոչ: Սուտ է խոսում ինքը, ստախոսի մեկն է: Աշոտից ի՞նչ տղամարդ, հերոս տղան կնոջ վրա գործ կգրի՞»,- նշեց նա: