Հունիսի 1 ամբողջ աշխարհում նշվում է, որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով Akneye-ն միացավ նախաձեռնությանը և Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը անցկացրեց սահմանամերձ Բերդ քաղաքում:

Նախաձեռնությանը միացան հայ նկարիչներ Գարեգին Հարությունյանը, Մերի Եփրեմյանն ու Սևակ Նազարյանը:

Արտիստները երեխաների համար տեղում նկարչական դասընթացներ կազմակերպեցին, ապա աջակցեցին նկարել խորհրդանշական աչքերի վրա:

Նախագծի շրջանակներում երեխաների ձեռքերով նկարազարդված քանդակների NFT տարբերակն կստեղծվի և բարեգործական  նպատակով կներկայացվեն վաճառքի ftNFT ֆիջիթալ հարթակում: Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։

Akneye նախագծի վերաբերյալ մանրամասն կարող եք տեղեկանալ պաշտոնական կայքէջում:

IMG_1492.jpeg (164 KB)

IMG_1493.jpeg (193 KB)

IMG_1495.jpeg (86 KB)

IMG_1496.jpeg (219 KB)

IMG_1497.jpeg (196 KB)

IMG_1499.jpeg (116 KB)

IMG_1504.jpeg (184 KB)

IMG_1505.jpeg (208 KB)

IMG_1506.jpeg (110 KB)

IMG_1508.jpeg (154 KB)