Օրեր առաջ Ոսկեվազ գյուղում բնակվող մի տղամարդ Օշական գյուղի կենտրոնում փայտով հարվածել ու կոտրել է Աշտարակի համայնքապետարանին պատկանող տեսանկարահանող սարքը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ 35-ամյա տղամարդն իր բնակության վայրում զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Նրա տան հարակից տարածքում հայտնաբերվել են 130-ից ավելի կանեփի բույսեր, մարիխուանայով փաթեթներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: