Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Պարզվել է, որ շենքի տանիքում բռնկված հրդեհը տարածվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ:
Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 22:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:











