Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 51-ամյա Աշոտ Լալայանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 19-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել:

«Աշոտ Լալայանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ: