Փորձե՞լ եք Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը վերլուծել առանց ռուսական քոմենթների. Վարչապետը Ստրասբուրգում բացահայտ եւ հեռահար ծրագրեր ունենալով Եվրոպայի հանրությանը ասաց՝ դուք արդեն կարող եք ՀՀ տարածքում իրականացնել այն գործունեությունը, որը փոխշահավետ կլինի երկու կողմերին՝ խողովակաշարեր, ավտոճանապարհներ, էլեկտրական հաղորդակցության բարձարավոլտ գծեր, պայմանակն ասած, «հայկկան խաչմերուկ» անունով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Մեր գերնպատակը ակտիվ տնտեսական համագործակցությունն է եւ տարածաշրջանային երկրների, եւ հարեւանների հետ, այդ թվում ԵՄ-ի հարեւանների հետ, Իրանի հետ, Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Դա նշանակում է, որ մենք անցնում ենք 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմին, մենք այդ պատրաստակամությունն ենք հայտնում համայն աշխարհին»,-ասաց Արսենյանը:

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է, սակայն կան խնդիրներ, որոնք պետք է առօրյա ռեժիմով լուծել: