30 տարի, ապարդյուն է անցել հայկական քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ մտքի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Դրա արդյունքը մենք արձանագրեցինք, որպես ազգային իղձերի աղետ։ Հիմա մենք պետք է կարողանանք հասկանալ, որ պետական իղձերը դնենք ռելսերի վրա:

Ես խոսել ու շարունակելու եմ խոսել խաղաղությունից, որովհետև խաղաղությունը մեր ամենամեծ ռեսուրսն է։ Խաղաղության պարագայում հայ հասարակությունն անցնում է մի կենսագործունեության ռեժիմի, որը միայն օգտակար է մեզ»,- ասել է նա։

Այսինքն մենք արդեն կկարողանանք խաղաղության պայմաններում գույքագրել նաեւ այն հնարավոր բացթողումները, որոնք այսօր կան եւ որոնց ձեռքներս դեռ չի հասնում: Օրինակ, մենք լրջագույն բացթողում ունենք դպրոցական եւ հետդպրոցական համակարգում: Օրինակ, բացթողում ունենք մասնագիտական ունակությունների զարգացման ոլորտում»,-ասաց ՔՊ-ական պատգմավորը: