Տաթև Արցախը երևի մեզ ների, որ մի դահիճում հանգիստ նստած ենք, իր տեսակցությունները արգելած դատավորի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Կիրակի Դավթաշեն քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ երկու քաղբանտարկյալի: Գեներալ Մայոր Գրիգորի Խաչատուրով, 8 ամիս նստած է, ծանո՞թ է պարոն Անդրեասյան, ոչ դատ կա, ոչ բան կա: Մյուս դեպքը ավելի խայտառակություն է, Մամիկոն Ասլանյանը 2 տարի է նստած է, գրեթե դատ չի լինում:

Նա 5 րոպեում դրսում կլինի, մենակ այն դեպքում, որ ասի՝ համաձայն եմ, դուրս եմ գալիս Վանաձորի քաղաքապետի պաշտոնից: Ոչ մի օրենք չկա, խախտում չկա, բան չկա, ուրիշ պատճառ չկա, իրեն պահում եք բանտում մի բանի համար, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի»,- ասել է նա: