Մեր պատկան մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր այն հարթակներում, որտեղ հայաստանը ներկայացված է, այդտեղ մենք ունենանք առաել ձեռքբերումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Թեհրանում «3+3» ձեւաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը:
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. «Ես ուզում եմ հիշեցնել մեր հարեւան եւ գործընկեր երկրներից եկող հայտարարությունները տարածքային ամբողջականության մասով, որտեղ տարածքային ամբողջականության կտորն անվիճարկելի է: Մեր գերխնդիրն է, որ կարողանանք 29 800 քկմ մեր հայրենիքի սահմանները եւ անվտանգությունը պահպանել: Ադրբեջանի կողմից եղել է հայտարարություն նաեւ Սյունիքի մասով, թե այլ տարածքների մասով, որ չկա որեւէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա:
Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ` բանակցային պրոցեսը կնճռոտ է. «
«Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի դիրքերը բանակցային պրոցեսում բավական նորմալ են: Մենք այս փլուզվող աշխարհակարգերի պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Ես սա մեծ ձեռքբերում եմ համարում, որ այս լարված իրավիճակում ՀՀ սահմանները հանգիստ են ու մենք բանակցային պրոցեսում լիակատար ներկայացնում ենք Հայաստանի պետական շահը», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
Վաղարշակ Հակոբյանը վստահեցրեց, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ մի գերտերություն չի վիճարկում: «Բանակցային գործընթացում մենք պետք է հասնենք նրան, որ հստակ թվերով, սահմաններով, ամեն մի նրբությունն հաշվի առնելով ֆիքսվի այդ ամեն ինչը»,-ասաց Վաղարշակ Հակոբյանը:











