Բուլղարիայի նախագահական ընտրարշավի ֆավորիտ, իշխող աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածու Ռոսեն Պլեւնելիեւն առաջին փուլում հավաքել է քվեների 39-ից 41 տոկոսը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մեկ շաբաթից: Պլեւնելիեւի գլխավոր մրցակիցը Բուլղարիայի նախկին արտգործնախարար, սոցիալիստ Իվայլո Կալֆինն է, հաղորդում է BBC-ն: