Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի գիշերային ակումբներից մեկում պայթած նռնակի հետեւանքով վիրավորվել է 14 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել քենիական զոքերի Սոմալի մտնելուց մեկ շաբաթ հետո: Քենիական զորքերը Սոմալիի տարածքում հետապնդում են «Ալ Շաբաբ» խմբավորման անդամներին, որոնք մասնակից են Քենիայի տարածքում օտարերկրացիների առեւանգումներին, ենթադրում է Քենիայի կառավարությունը:
Քենիայում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել էր հարձակումների վտանգի մասին: Դեսպանության ներկայացուցիչները նշել էին, որ թիրախում կարող են հայտնվել հասարակական օբյեկտները, առեւտրային կենտրոններն ու գիշերային ակումբները, հաղորդում է BBC-ն:


























