Քվեարթերթիկների 15 տոկոսի հաշվարկից հետո Արգենտինայի նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներն է` 53,04 տոկոս:
Կիրշների մոտակա մրցակից, սոցիալիստ Էրմես Բիններն ունի 16,9 տոկոս: Էքզիթ-փոլերի տվյալներով, գործող նախագահը կարող է ստանալ 55 տոկոս քվե:
Արգենտինայի ԿԸՀ-ի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 76 տոկոսը` մոտ 30 միլիոն մարդ:
Կիրշները Արգենտինայի նախագահ է դարձել 2007-ին:




























