Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Բրյուսելում կայացած գագաթաժողովին սուր քննադատության է ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, հաղորդում է բրիտանական մամուլը:
«Մենք հոգնել ենք ձեր քննադատությունից եւ ցուցումներից: Դու ասում եք, որ ատում եք եվրոն, իսկ այժմ ցանկանում եք միջամտել մեր հանդիպումների աշխատանքին», - Սարկոզիի խոսքը մեջբերում է բրիտանական The Guardian-ը:
Եվրոյի գոտի չմտնող ԵՄ երկրների խումբը գաղափարապես գլխավորած Դեւիդ Քեմերոնը գագաթաժողովին ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է պաշտպանի նաեւ եվրոգոտուց դուրս գտնվող երկրների շահերը:
«Ես նրանց ազնվորեն հայտարարեցի, որը ընդհանուր շուկայի ֆինանսական ծառայությունների մասին որոշումները վտանգավոր են: Դրանք վերաբերում են ընդհանուր շուկային: Բանկերի ռեկապիտալիզացիան վերաբերում է Եվրամիության բոլոր երկրներին»,- նշել է Քեմերոնը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:




























