Մուամար Քադաֆին մահից երեք օր առաջ կտակ է գրել: Արաբերեն փաստաթուղթը հայտնվել է Seven Day News կայքում:

Գնդապետը խնդրել է իրեն հուղարկավորել հայրենի Սիրտում, այն հագուստով, որով կմահանա ` «ընտանիքի եւ ազգակիցների կողքը»:

Քադաֆին կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել դիմադրությունը եւ պայքարել օտարերկրյա զավթիչների դեմ:

Քադաֆին Լիբիայի ժողովրդին խնդրել է իր մահից հետո պաշտպանել իր ընտանիքի կանանց եւ երեխաներին, հաղորդում է The Telegraph-ը:

40 տարի Լիբիան ղեկավարած Մումար Քադաֆին սպանվեց հոկտեմբերի 20-ին Սիրտում: