Հոկտեմբերի 11-ին Չինաստանի հյուսիս-արեւլքում գտնվող Հեյլունցզյան նահանգում ածխահանքահորի հեղեղման հետեւանքով զոհվել էր 13 մարդ: Այսօր, հոկտեմբերի 24-ին Սինհուա գործակալությունը հաղորդել է, որ փրկարարական աշխատանքներն ավարտվել են: Զոհված հանքափորների մարմինները դուրս են բերվել հանքահորից, որի սեփականատերը փորձել էր թաքցնել հեղեղման փաստը: Դրա հետեւանքով փրկարարական աշխատանքներն ուշ էին մեկնարկել: Ոստիկանությունը ձերբակալել է ձեռնարկատերին եւ երեք պաշտոնյաների: