Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին ելույթ է ունեցել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում:
Հայաստանի նախագահին շնորհվել է Մոսկվայի պետհամալսարանաի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում կունենա հայ ուսանողների հետ:
Հայաստանի նախագահը պետական այցով Ռուսաստանում է հոկտեմբերի 23-ից: Նախատեսվում են Հայաստանի նախագահի հանդիպումները Ռուսաստանի նախագահի, վարչապետի, Խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, Մոսկվայի քաղաքապետի հետ: Այցը կավարտվի հոկտեմբերի 25-ին:




























