Եվրամիության «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը տեղի կունենա 2013թ. երկրորդ կիսամյակում` Եվրամիությունում Լիտվայի նախագահության ժամանակահատվածում: Այդ մասին ասվում է նախօրեին կայացած Եվրամիության գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Եվրահանձնաժողովին եւ Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության եվրահանձնակատար Քեթրին Էշթոնին հանձնարարվել է նախապատրաստել ճանապարհային քարտեզ, որը կներառի «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովի համար անհրաժեշտ նպատակները, գործիքներն ու գործողությունները:

2010-ին Եվրոպան Հարավային Կովկասի երկրներին առաջարկեց գործընկերություն Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնած Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում:

«Արեւելյան գործընկերությունը» ենթադրում է քաղաքական եւ տնտեսական մերձեցում Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Հայաստանի միջեւ: