Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել հոկտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին` երեւանաբնակ, 58-ամյա Զոյա Սվարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:




























