Քաջարան քաղաքի Տերյան փողոցի 3-րդ շենքի թիվ 20 բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով, հոկտեմբերի 23-ին, այրվածքներից մահացել են ամուսինները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մահացողներն են ամուսիններ` 82-ամյա Արամայիս Գալստյանը եւ 78-ամյա Ռոզա Սարգսյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել նշված բնակարանի խոհանոցում, ինչի հետեւանքով տանտերերը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ծխախեղդ եղել եւ մահացել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 15.43-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:




























