Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն այսօր, հոկտեմբերի 24-ին Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի հետ, հաղորդում է  «Грузия online»-ը:

Նախատեսված են նաեւ հանդիպումներ Վրաստանի ԱԳՆ-ում: Կքննարկվեն Հարավային Կովկասում անվտնագության եւ կայունության հարցեր եւ Եվրամիության մասնակցությունը:

Լեֆորը նաեւ կայցելի Վրաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելությունը, որը դիտարկում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների գոտին: