Երեւանում, հոկտեմբերի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 46 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.00-ին, Խանջյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա եւ «Կավասակի» մակնիշի մոտոցիկլ:
Մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.00-ին, Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերի առնչությամբ, կատարվում է քննություն:




























