Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած պետական այցի շրջանակում, երկու կողմերի պատվիրակությունների միջեւ մի շարք երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել: Համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով երկկողմ բանակցությունների ժամանակ:
Կողմերը համաձայնագիր են ստորագրել հումանիտար ոլորտում, Հայաստանի Ռուսաստան եւ Ռուսաստանից Հայաստան դիվանագիտական ներկայացուցչությունների համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին, կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ արձանագրություններում փոփոխություններ մտցնելու մասին, ՌԴ-ի սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդական քաղաքականության նախարարության եւ Հայաստանի երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարարության միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրության եւ մի շարք այլ համաձայնագրեր:




























