Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի, պարանոցի եւ կրծքավանդակի մասերում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Դիանա Մ.-ն, իսկ նախաբազկի մասում` 35-ամյա Արեւիկ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Դիանա Մ.-ին, այնուհետեւ վիճաբանությանը միջամտած Արեւիկ Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել Դիանա Մ.-ի նախկին ամուսինը` նախկինում դատված, 29-ամյա Ատոմ Բ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Դիանա Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Արեւիկ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ատոմ Բ.-ն կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:




























