Ընձնից գործ չունեք:  Այս մասին, այօսր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում տեսնելով իրեն ընդառաջ եկող լրագրողներին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Հարցին՝ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ից դո՞րս է գալիս, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, դուրս չենք գալիս»:

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ ղեկավարները չեն մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, նա արձագանքեց. «Լավ ենք անում»:

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: