Հոկտեմբերի 20-ին սպանված Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամները մտադիր են տեղափոխվել Հարավային Աֆրիկա, գրում է Ալժիրի «Աշ Շուրուք» թերթը:

Պարբերականի տվյալներով, ՀԱՀ-ում են հավաքվելու Քադաֆիի ողջ մնացած բարեկամները` այրին, դուստրը, նրա որդիներ Հանիբալն ու Մուհամմեդը, Նիգերում թաքնվող որդի Սաադին եւ առայժմ Լիբիայի տարածքում գտնվող որդի Սեյֆ Ալ Իսլամը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Քադաֆիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ՀԱՀ-ից բացի քննարկվել է նաեւ Սիրիայի եւ Պարսից ծոցի երկրներից մեկի տարբերակը: Սակայն Սիրիայում այժմ անկայուն ներքաղաքական իրավիճակի է, իսկ Պարսից ծոցի չնշված երկրիրը հրաժարվել է ընդունել Քադաֆիի որդիներին` համաձայնելով մուտքի թույլտվություն տալ միայն այրուն, դստերը եւ թոռներին:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Քադաֆիի բոլոր անձնական գումարները վերջերս փոխանցվել են ՀԱՀ-ի բանկեր:

Այսօր, հոկտեմբերի 25-ին լիբիական անապատում պետք է տեղի ունենա Քադաֆիի, նրա որդու` Մուաթասեմի եւ Լիբիայի պաշտպանության նախկին նախարար Աբու Բաքր Յունիսի հուղարկավորությունը: Քադաֆիի գերեզման վայրը չի հրապարակվելու: