Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ՀԱՊԿ ԽՎ) նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Մինսկում:

ՀԱՊԿ ԽՎ նիստում քննարկվող  գլխավոր հարցը կվերաբերի ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդունված որոշումների օրենսդրական կատարումը մասնակից երկրների կողմից:

Ենթադրվում է, որ հոկտեմբերի 25-ին ՀԱՊԿ մասնակից պետությունների պատվիրակությունները կմեկնեն Մինսկ, իսկ հոկտեմբերի 26-ին սպասվում է Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության ժամանումը` պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի ղեկավարությամբ:

Ներկա պահին միայն Հայաստանն ու Բելառուսն են կատարել անվտանգության համակարգերի վերաբերյալ մի շարք  պայմանագրերով նշված իրենց պարտականությունները, նշել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Իգնատի Միսուրագինը: