Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորվածների թիվը՝1301-ի։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնում է, որ դեռեւս շարունակվում են փլատակների տակց դիակներ հանել, ինչի արդյունքում մեծանում է մահացածների թիվը։ Ըստ վերջին տվյալների՝ փլատակների տակից արդեն հանվել է 366 դիակ, իսկ վիրավորների թիվն անցել է 1300-ը։
Նշվում է, որ փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարը։
Հիշեցնենք, որ Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։




























