Հայ ազգային կոնգրեսի հիմնական խնդիրն այսուհետ լինելու է ժողովրդի մոբիլիզիացիան Սերժ Սարգսյանի դեմ եւ նրա լիակատար մեկուսացումը։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Բանակցությունները ռեժիմի եւ ընդդիմության միջեւ լավագույն միջոցն են դեպի ժողովրդավարություն սահուն անցման համար։ Դրանից շահում է եւ ժողովուրդը, եւ վարչախումբը, որին հաջողվում է անցնցում հեռանալ իշխանությունից։ Սակայն Տիգրան Առաքելյանի ձերբակալումը, տոտալ բռնաճնշումները ցույց են տալիս, որ ռեժիմը հրաժարվել է երկխոսությունից»,- ասաց նա ու հավելեց, որ այս պարագայում ՀԱԿ-ն այլ ելք չի տեսնում, քան Սերժ Սարգսյանի հրաժարականից։
«Ռեժիմը ինքը հրաժարվեց ճգնաժամի սահուն լուծման հնարավորությունից»,- նշեց նա:




























