Մալայզիական դատարանը կախաղանի է դատապարտել ճապոնացի բուժքրոջը, ով մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:
Նա կալանավորվել էր 2009թ. հոկտեմբերին Կուալա-Լումպուրի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո: Նա այնտեղ ժամանել էր Դուբայից: Բուժքույրը` Մարիկո Տկաոցին, փորձել է իր ճամպրուկով 3,5 կգ մեթամֆետամին տեղափոխել, տեղեկացնում է MIGnews.com-ը:
Ճապոնուհին հայտարարել է, որ տեղյակ չի եղել ճամպրուկի պարունակությունից եւ որ ճամպրուկի հետեւից պետք է իր ընկերներին ծանոթ մի իրանցի գար: Փաստաբանը հայտնել է, որ դատավճիռը կբողոքարկվի:




























