Մոսկվայում կայացած բարձր մակարդակով հայ-ռուսական բանակցությունների ընթացքում քննարկվել են տարբեր տնտեսական հարցեր: Այդ մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարի կգերազանցի 1 միլիարդը, ինչը խորհրդանշական է եւ բավական զգալի արդյունք: Ներդրումների ծավալը կկազմի մոտ 3 միլիարդ դոլար: Հայաստանում ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն կա: Բայց պետք չէ այդքանով բավարարվել: Հայաստանի նախագահի պետական այցից հետոդրական միտումը նոր խթան կստանա»,- նկատել է Դավթյանը:
Նրա խոսքով, կոնկրետ մի շարք ծրագրեր քննարկվել են ավելի առարկայական, մասնավորապես «Մարս» գործարանի հարցը, նաեւ ադամանդագործության ոլորտին անռչվող հարցեր: Նախարարը նշել է, որ դրական լուծում է ստանում Վերին Լարս անցակետով հայկական ապրանքների տարանցման ռեժիմի մեղմացման հացը: «Այդ իմաստով հանդիպումներ են կայացել ռուս գործընկերների հետ, եւ առաջիկայում լավ նորություններ կլիւնեն: Մթնոլորտն ու քննարկումները, որ կայացել են Մոսկվայում, մեզ լավատեսության լուրջ հիմքեր են տալիս»,- նկատել է Դավթյանը:
Անդրադառնալով ռուսական առաջատար «Էսթետ» ոսկերչական տան` Հայաստանի հետ կապված ծրագրերին, Դավթյանը նշել է, որ ընկերության ղեկավարության հետ քննարկումներ են կայացել Հայաստանում բիզնեսի ընդլայնման վերաբերյալ:




























