Հայաստանում ռուսական ռազմակայանի զորացրված զինծառայողները Ռուսաստան կուղեւորվեն օդային չվերթներով նախատեսված գրաֆիկով: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտնել են Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունից:
Հրամանատարի օգնական Իգոր Գորբուլի խոսքով, արդեն այսօր 150 զորացրվածներ Ռուսաստան կուղարկվեն քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով: Վաղը նախատեսված է եւս 50-ի մեկնումը: «Մինչեւ շաբաթվա վերջ ավելի քան 300 զինծառայողների հարցը կլուծվի»,- նկատել է Գորբուլը:
Նրա խոսքով, զինծառայողների համար պատրաստվել են զինվորական տեղափոխման փաստաթղթեր, որոնցով նրանք կարող են անվճար հասնել տուն Ռոստովից:
Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ զորացրված զինծառայողները չեն կարողանում հասնել տուն տրանսպորտի բացակայության պատճառով: Զինծառայողների վիճակով հետաքրքրվել էր ռուսական դատախազությունը, որը ստուգուներ է սկսել:



























