«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 25-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377.8 դրամ: Այսպիսով` դոլարն էժանացել է, սակայն ամենայն  հավանականությամբ` կարճ ժամանակով: Բորսայում մեկ գործարք է եղել 1դոլար/377.50 դրամ փոխարժեքով, ինչն էլ նպաստել է դոլարի էժանացմանը: Մյուս բոլոր գործարքներն իրականացվել են 1դոլար/378 դրամ փոխարժեքով, իսկ առեւտրային նստաշրջանի վերջում պահանջարկի փոխարժքն ավելի է բարձրացել:

Պատահական չէ, որ թեեւ բորսայում դոլարն էժանացել է, կանխիկի շուկայում ունի թանկանալու միտումներ: Դոլարի առքը բորսայական նստաշրջանի ավարտից հետո փոխանակման կետերում իրականացվում է ընդհուպ մինչեւ 377 դրամով` երեկվա համեմատ բարձրանալով գրեթե 1 դրամով: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 379 դրամն է: