Թուրքիայի ռազմական օդանավերը շարունակում են PKK-ի դեմ ռազմական գործողությունները Իրաքի տարածքում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  հոկտեմբերի 24-ի երեկոյան, Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դերեջիքի շրջանից օդ բարձրացած F-16 տիպի ռազմական օդանավերը անցել են Իրաքի տարածք եւ ռմբակոծել  PKK-ի Բասյան, Ավաշին եւ Բալքայա ճամբարները։